«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Որովայնը` հղիության ժամանակ

Որովայնը` հղիության ժամանակ

2019 Հուլ 29, Երկուշաբթի

Ապագա մոր շաբաթը-շաբաթի մեծացող որովայնը հղիության ինքնատիպ խորհրդանշանն է: Որովայնը չափերով մեծանում է պտղի, արգանդի աճի և շուրջպտղային հեղուկի (ապագա երեխայի կենսամիջավայրը) հաշվին: Որովայնի մաշկի խնամքով պետք է զբաղվել արդեն առաջին շաբաթներից, երբ հղիությունը դեռևս նկատելի չէ շրջապատի համար: Առաջին եռամսյակում որովայնի մաշկն ավելի լավ է խոնավացնել բնական յուղերով՝ ձիթայուղ, նշի և կոկոսի յուղ: Երկրորդ եռամսյասկից սկսած մինչև ծննդաբերությունը կարելի է օգտագործել հղիների համար նախատեսված հատուկ քսուկներ: Դրանց կազմի մեջ մտնում են վիտամիններ А և E:

Այդ քսուկներն արդյունավետ կերպով խոնավացնում են մաշկը և կանխում մաշկային ձգումների` ստրիաների, առաջացումը: 4-5 ամսում, երբ որովայնը սկսում է նկատելի կլորանալ, անհրաժեշտ է մտածել հղիության համար առաջին իրերի ձեռք բերման մասին: Կարևոր է հիշել, որ ներքնազգեստը և հագուստը պետք է լինեն բնական կտորից, փափուկ, գոտիները և ռեզինները լինեն առաձգական և չճնշեն որովայնը:

Երեխայի ակտիվ աճի շրջանում շատ ապագա մայրեր գանգատվում են որովայնի մաշկի քորից: Քորել այդ շրջանները պետք չէ, որպեսզի չվնասվի մաշկը: Ավելի լավ է օրը երկու անգամ խոնավացնել այդ հատվածները յուղով` որպես լրացում օգտագործվող քսուկին:

6-րդ ամսից սկսած հղիներին խորհուրդ է տրվում կրել մինչծննդյան բանդաժ: Այն պահում է աճող արգանդը, ճիշտ բաշխում է նրա քաշը, իջեցնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը: Բացի այդ, կանխում է մաշկի գերձգումը` թույլ չտալով ստրիաների առաջացումը: Ցանկալի է ընտրել ունիվերսալ բամբակյա բանդաժ` միկրոթելերով: Այն անհրաժեշտ է հագնել պառկած դիրքում և կրել գրեթե ամբողջ օրը: Բանդաժը գնել անպայման փորձելուց հետո:

Որովայնի նախկին ձևը վերականգնել երեխայի ծննդից հետո կօգնի հետծննդյան բանդաժը: Այն ձգում է որովայնը` նրան օգնելով արագ վերադառնալ նորմալ վիճակի: Կան նաև հետվիրահատական բանդաժներ` նախատեսված կեսարյան հատումից հետո օգտագործման համար: Դրանք ֆիքսում են հետվիրահատական կարերը և պահում որովայնի առաջնային պատի մկանները` քչացնելով ցավային զգացողությունները:

Հղիների մոտ շատ հարցեր է առաջացնում որովայնի մաշկին երկայնակի պիգմենտային շերտի առաջացումը: Այն կարող է առաջանալ տարբեր ժամկետներում, սակայն առավել հաճախ լինում է 7 ամսականից հետո: Բանն այն է, որ որովայնի կենտրոնում, որտեղ այդ շերտն առաջանում է, չկա մկանային հյուսվածք, կա միայն շարակցական հյուսվածք: Հղիության վերջում այդ շրջանը ուժեղ ձգվում է և առանձնանում գույնով: Նրա գույնը, երկարությունը և հաստությունը յուրաքանչյուր կնոջ մոտ անհատական է, ինչպես և դրա անհետանալու ժամկետը: Այդ կապակցությամբ անհանգստանալ պետք չէ. շերտն անհետանում է, երբ կնոջ հորմոնալ ֆոնը վերադառնում է նախկին վիճակին:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը